Մահացել է Նադեժդա Սարգսյանը
![]() Քիչ առաջ Նաիրի Բժշկական Կենտրոնում մահացել է սիրված երգչուհի ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանը, հայտնում է Armtimes.com-ը: Այսօր հայտնի էր դարձել, որ ծանր հիվանդության պատճառով երգչուհի Նադեժդա Սարգսյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում էր գտնվում՝ վերակենդանացման բաժանմունքում։ Նադեժդա Սարգսյանը 1971 թվականին ավարտել է Հայֆիլմի կինոդերասանի ստուդիան, 1992 թվականին՝ Մոսկվայի թատերարվեստի ինստիտուտը։ 1973-1978 թթ.՝ «Սերպանտին» վոկալ-գործիքային անսամբլի: 1978-1987 թթ. եղել է Հայաստանի պետական էստրադային նվագախմբի մենակատար, 1988-1992 թթ՝ «Հայեր» անսամբլի եւ մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար, միաժամանակ՝ «Էնի Բի» պրոդյուսերական կենտրոնի տնօրեն, «Դո-ռե-մի» մրցույթի եւ վոկալ ստուդիայի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար: 2003 թվականից՝ Երևանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն։ 1995 -1999 թթ. եղել է ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2007 թվականից Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում եղել է բազմաթիվ նախագծերի պրոդյուսեր՝ «Տարեմուտի երեկո 2008», «Երկու աստղ» եւ այլն։ 2008-2009թթ. եղել է «Մանկական Եվրատեսիլ» եւ «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթների Հայաստանը ներկայացնող պրոդյուսեր, նաև ընդգրկվել է Հանրային խորհրդի «Կրոնի, սփյուռքի եւ միջազգային ինտեգրման» հանձնաժողովում։ Հյուրախաղերով եղել է աշխարհի 40 երկրներում։ |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36
