Երևան`   +23 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

«Նորք-Մարաշ» ԲԿ-ում 630 գ քաշով նորածնին սրտի վիրահատություն են կատարել (լուսանկար)

721
Կիրակի, 01 հուլիսի, 2018 թ., 12:30
«Նորք-Մարաշ» ԲԿ-ում 630 գ քաշով նորածնին սրտի վիրահատություն են կատարել (լուսանկար)

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի սրտի վիրաբուժության թիմը բժիշկ Գագիկ Հեբոյանի առաջնորդությամբ իրականացրել է ծայրահեղ ցածր ծննդյան քաշով (680գ) նորածնի սրտի վիրահատություն Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի նորածնային վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին ասված է «Նորք Մարաշ» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում։ Հունիսի 26-ին կատարվել է բաց զարկերակային ծորանի լիգացիա 630գ քաշով նորածի մոտ։ Սա նվազագույն քաշով պացիենտն է, ով երբևիցե Հայաստանում կրել է սրտի վիրահատություն։ Վիրահատությունն անցել է բարեհաջող, աղջնակի վիճակը կայուն է։