Երևան`   -2 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

Հայաստանին նվիրված փառատոն՝ Վաշինգթոնում

430
Ուրբաթ, 29 հունիսի, 2018 թ., 18:20
Հայաստանին նվիրված փառատոն՝ Վաշինգթոնում

Երեկ՝ հունիսի 28-ին, կայացել է ժողովրդական և ազգային տոների, սովորույթների և կենցաղի դրվագները ներկայացնող ամենամյա «Սմիթսոնյան ֆոլքլայֆ փառատոնի» բացման պաշտոնական արարողությունը:

Հեղինակավոր փառատոնն այս տարի ներկայացրել է հայկական և կատալոնական մշակութային ժառանգությունը՝ արվեստներն ու արհեստները:

Ամենամյա փառատոնի պաշտոնական բացմանը ներկա էին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը և նրա տիկինը, Հայաստանի մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը Գրիգոր Հովհաննիսյանը, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը,Հայաստանը և Սփյուռքը ներկայացնող բարձրաստիճան այրեր, հյուրերեր և հոգևորականներ:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև սիրված երաժիշտ Արտո Թունջբոյաջյանը:

«Սմիթսոնյան ֆոլքլայֆ փառատոնի» բացման պաշտոնական արարողության ավարտից հետո բարձասիճան հյուրերն ու պաշտոնյաները շրջայց են կատարել Վաշինգտոնի ազգային պուրակում՝ այցելելով հայակական ժողովրդական արվեստներն ու արհեստները ներկայցնող տաղավարներ:

Փառատոնի վերաբերյալ իր ընդհանուր տպավորություններով «Ամերիկայի ձայն»-ի հետ կիսվել է Հայաստանի մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ով նաև անդրադաձել է մշակութային փոխառության կարևորությանն ու իր այցի առաքելությանը:

Ժամանակակից կենցաղի և ապրող/գործող ժողովրդական մշակութային ավանդույթների՝ արվեստների և արհեստների պահպանմանը նվիրված «Սմիթսոնյան ֆոլքլաֆ փառատոնին» հայկական մշակութային ժառանգությունը ներկայացնում են Սփյուռքից և Հայաստանից ժամանած մեծ թվով հայրենակիցներ:

Փառատոնի օրերին այցելուները, ցանկության դեպքում, կարող են սովորել ինչպես թոնիրում լավաշ թխել, խորոված, պանիր և գաթա պատրաստել ու նաև տարատեսակ վարպետության դասընթացների:

Հիշեցնենք, որ 1967 թվականին հիմնադրված հեղինակավոր փառատոնին մինչ այժմ մասնակցել են ավելի քան 100 երկրներ:

Տասնօրյա փառատոնի պաշտոնական փակումը տեղի կունենա հուլիսի 8-ին: