Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր պաշտոնակատարը հայտարարություն է տարածել
![]() Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ ինքնակամ է հրաժարվում տնօրենի պաշտոնից. «Հարգելի՛ հայրենակիցներ, Օրերս կընդունվի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) տնօրենի լիազորությունների կատարումից հրաժարականի իմ դիմումը: Շուտով կավարտեմ նաև ՀՑԹԻ-ում իմ աշխատանքը, որը տևեց տասը տարի, և որից վերջինը իմ՝ հաստատության ղեկավարի կարգավիճակում: Այս տասը տարում ՀՑԹԻ-ում անցել եմ երկար ճանապարհ՝ ասպիրանուրա, դոկտորանտուրա (ներկայումս), գիտաշխատողի, ավագ գիտաշխատողի, բաժնի վարիչի, գիտաքարտուղարի, իսկ վերջում նաև տնօրենի պարտականությունների կատարմամբ: Ինձ ճանաչողները գիտեն, որ ՀՑԹԻ-ն մեղմ ասած երբեք ինձ համար միայն աշխատավայր չի եղել: Անգամ այսօր հեշտ չի ինձ պատկերացնել առանց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի: Սակայն դա արդեն իրականություն է, առնվազն՝ կյանքիս այս փուլում: Հարգանքով՝ Գևորգ Վարդանյան»: Աղբյուրը` Գևորգ Վարդանյան («Ֆեյսբուք») |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36
