Հովհաննես Թումանյանի թանգարանում կբացվի Յանկա Կուպալայի գրական ցուցահանդեսը
![]() Լեռների և սրընթաց գետերի, խաղողի այգիների և բյուրեղյա աղբյուրների ձեր երկիր ինձ ուղարկել է թավախիտ անտառների և մարմանդ գետերի երկրի ժողովուրդը: Ինքնատիպ է մեր հայրենիքների գեղեցկությունը: Բայց միևնույն հոգին է ապրում նրանց մեջ… Յանկա Կուպալա Հունիսի 28-ին, ժամը 14:00 Հովհաննես Թումանյանի թանգարանում կբացվի Յանկա Կուպալայի պետական գրական թանգարանի ( Մինսկ, Բելառուս ) «Դեպի լեռների և սրընթաց գետերի երկիր…» խորագրով ցուցահանդեսը: 1939 թ. Կուպալան «Սասունցի Դավիթը» էպոսի 1000-ամյակին նվիրված հանդիսությունների պատվավոր հյուրն էր: Հայաստան ճամփորդության ընթացքում բանաստեղծը ծանոթացել է մեր երկրի փառավոր պատմության և հարուստ մշակույթի հետ, այցելել պատմական հուշարձաններ, զմվայլվել հին վարպետների թողած գանձերով, տեսել հայ ժողովրդի հոգատար վերաբերմունքը հայրենի երկրի հանդեպ: Յանկա Կուպալայի պոեզիան աշխարհին բացահայտում էր Բելառուսը, իսկ ինքր՝ պոետը, որպես ժողովրդական դիվանագետ, ներկայացնում էր հայրենիքը օտար երկրներում: Հայրենիքը, որպես յուրաքանչյուր ժողովրդին նախնիներից տրված մի անգին պարգև, գովերգված է Կուպալայի հանրահայտ «Ժառանգություն» բանաստեղծության մեջ: Հայ ընթերցողը ծանոթացավ Կուպալայի պոեզիային Հ. Հովհաննիսյանի, Աղավնու, Ն. Զարյանի, Ղ. Կոմունու, Ռ. Պողոսյանի, Պ. Սևակի, Մ. Խերանյանի թարգմանությունների միջոցով: 1951 թվականին լույս տեսավ պոետի բանաստեղծությունների ժողովածուն հայերենով: Կուպալայի թանգարանի ֆոնդերում պահվող օրինակը Հայաստանի ազգային գրադարանի նվերն է: Ցուցադրությունը կազմակերպվել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ: |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36
