«Ինչո՞ւ եմ ես մինչև հիմա բանտում». էպոսագետի բաց նամակը՝ վարչապետին
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով 14 տարվա ազատազրկման դատապարտված էպոսագետ, նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը «Ֆեյսբուք»-ում բաց նամակով դիմել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Պարոն Փաշինյան, Նախապես հայտարարվել էր, թե իբր Պ. Հայրիկյանի վրա 2 (երկու) անգամ կրակել են և իբր նա 2 (երկու) վիրավորում է ստացել: Սակայն, դատավարության ժամանակ, դատախազ Ամիրզադյանը մեկ կրակոցը հանեց քրեական գործից: Իմ և իմ փաստաբանի հարցերի ճնշման տակ, դատախազ Ամիրզադյանը չկարողացավ հիմնավորել, թե տուժող վկա Հայրիկյանը ինչպե՞ս կարող էր վիրավորում ստանալ աջ 4 և 5 կողոսկրերի արանքում, եթե Հայրիկյանի հագուստի վրա չկար փամփուշտի գնդակից (пуля) առաջացած անցքեր: Դատարանի դահլիճում մանրակրկիտ ուսումնասիրեցինք տուժող վկայի հագուստները, որոնք նա կրել էր կեղծ մահափորձի օրը, վերարկու, պիջակ, վերնաշապիկ և այլն. Ոչ մտնող, և ոչ էլ դուրս եկող անցքեր չկային: Գտնված գնդակի (пуля), գլխիկի վրա, փորձագիտական եզրակացությունը նույնպես նշում էր, որ չկան ո՛չ հագուստի նմուշների մանրաթելեր, և ո՛չ էլ արյան, մաշկի կամ էլ հյուսվածքների ու մսի նմուշներ. Եվ ինչո՞ւ եմ ես մինչև հիմա բանտում»: Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական վարչությունը Վ. Սեդրակյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով՝ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով՝ նրան ապօրինաբար կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար։ Աղբյուրը` Վարդան Սեդրակյանի ֆեյսբուքյան էջ |
Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել
1500:48«Նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար». Դավիթ Անանյան
2500:36«Ծիծեռնակաբերդում երեխեք կային, որոնց ծնողները զոհվել են ցինիկ Աննայի ու իր ցեղասպան մարդու ձեռքով». Ռոբերտ Հայրապետյան
65Երեկ, 23:30«Սասո՛ւն Միքայելյան և կցորդներ, հավաքե՛ք ձեզ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
67Երեկ, 23:18«Էդ ի՞նչ ձև ես թքում». Գևորգ Պետրոսյանը հանդիմանում է ոստիկանին (տեսանյութ)
80Երեկ, 23:00«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)
64Երեկ, 22:54