1925թ. հունիսի 26-ին կայացավ Չառլի Չապլինի «Ոսկու տենդ» ֆիլմի պրեմիերան
![]() 1925թ. հունիսի 26-ին ԱՄՆ-ում կայացավ աշխարհահռչակ Չառլի Չապլինի «Ոսկու տենդ» (անգլ.՝ The Gold Rush) ֆիլմի պրեմիերան։ Այն համարվում է Չապլինի լավագույն ֆիլմերից մեկը։ 1898 թվական. Ալյասկա. «Ոսկու տենդի» ժամանակներ։ Այստեղ է ժամանում միայնակ թափառաշրջիկ Չառլին, որը եկել է ոսկեհանությամբ զբաղվելու։ Նա թափառում է սառցակալած ժայռերով ու դաշտերով։ Փոթորիկ է սկսվում և թափառաշրջիկը ստիպված մի սառած խրճիթում է թաքնվում։ Այստեղ նաև ապաստան է գտել հանցագործ Սև Լարսենը, որը որոնվում է ոստիկանության կողմից։ Քիչ հետո նրանց է միավորվում ևս մեկ ոսկեհան՝ Մեծ Ջիմ անվամբ։ Վերջինս գտել էր ոսկու տեղը, սակայն փոթորկի պատճարով կորցրել էր այն: Արդյունքում, թափառաշրջիկն ու Մեծ Ջիմը մուլտիմիլիոնատերեր են դառնում։ Նավով նրանք լքում են Ալյասկան։ Տախտակամածին Չառլին շատ պատահական հանդիպում է Ջորջիային։ Ֆիլմն ավարտվում է նրանց համբույրով։ 1899-1943 թվական. «Ոսկու տենդ» ֆիլմն, Օսկար մրցանակի է ներկայացվել հետևյալ անվանակարգերում. ա. լավագույն երաժշտություն (Մաքս Թերր) բ. լավագույն հնչունավորում (Ջեյմս Ֆիլդս) 1992 թվականին ֆիլմն ընդգրկվել է Ամերիկյան ֆիլմերի ազգային ռեեստրում։ Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն կատակերգական ֆիլմերի ցուցակում 26-րդն է։ Նկարահանման մի օրվա ընթացքում, հատուկ վարձակալվել էին 2500 թափառաշրջիկներ, որոնք պետք է կատարեին ոսկեհանների դեր։ Չապլինը 27 անգամ մոնտաժել է ֆիլմը, մինչ հասել է վերջնական արդյունքի։ Դրվագներ՝ ֆիլմից
|

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36






