Էքզյուպերիի ծննդյան օրը կնշվի նրա «Ռազմական օդաչուն» վիպակի հայերեն թարգմանության շնորհանդեսով
Սիրված գրող Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի ծննդյան օրը՝ հունիսի 29-ին, ժամը 15:00 Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի կունենա նրա «Ռազմական օդաչուն» վիպակի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը, բնագրային թարգմանությունը կատարել է Շուշանիկ Թամրազյանը: «Ռազմական օդաչու» վիպակն առաջին անգամ լույս է տեսել 1942 թվականին, Միացյալ Նահանգներում՝ «Flight to Arras» («Թռիչք դեպի Առաս») վերնագրով՝ կայծակնային արագությամբ համաշխարհային հռչակ բերելով հեղինակին: «Պարբերաբար համադրելով անցյալի լուսավոր հիշողություններն ու ներկան՝ հեղինակն ընթերցողին է պարզում պատերազմի զարմանալի մի օրագրություն. Երկրորդ աշխարհամարտի առաջին ամիսները, որ խորապես ողբերգական էին Ֆրանսիայի համար: Ֆրանսիական զորքերը մասնակցում էին պատերազմին՝ իմանալով, որ այդ պայքարը դատապարտված է ձախողման: Էքզյուպերին անդրադառնում է Գլխավոր շտաբի ռազմավարական սխալներին, բայց և անհավասար պայքարի անհուսալիանորոշությանը, որ ասես ի սկզբանե բացառում էր ցանկացած արդյունավետ նախաձեռնություն: Մինչ մահապարտ առաքելությունները հետևում են իրար, թե՛ հրամանատարները, թե՛ զինվորները քաջ գիտեն, որ պարտությունն անխուսափելիէ»,- նշում է գրքի թարգմանիչ Շուշանիկ Թամրազյանը: |
«Ոմանք փորձում են մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից». Սերգեյ Խաչատրյանի խոսքը՝ համերգի ժամանակ (տեսանյութ)
46505.05.2024, 23:54Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հայտարարությամբ է հանդես եկել (տեսանյութ)
46905.05.2024, 19:48«Խոսրովի» արգելոցի՝ խիստ վթարային վիճակում գտնվող զարդը՝ Աղջոց վանքը (լուսանկար)
46805.05.2024, 18:48Սերգեյ Խաչատրյանը և Էդուարդ Թոփչյանը համերգային աննախադեպ շրջագայություն կունենան Հայաստանում
48305.05.2024, 02:06«Տալույս» երգչախումբը Հայաստանի ու Արցախի օրհներգերով ողջունեց Սրբազանի գլխավորած քայլերթը (տեսանյութ)
13304.05.2024, 20:30«Բանվորի արձան»-ի տապալումից և անհետացումից 7 տարի անց է մասնատված արձանը գտնվել
14601.05.2024, 20:36