Կավագործության սիմպոզիում՝ Շուշիում
![]() «Նարեկացի» արվեստի միության Շուշիի մասնաճյուղում տեղի է ունեցել Արցախում առաջին անգամ անցկացվող «Բրուտ Արտ» կավագործության սիմպոզիումի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին կավագործներ Արցախից և ՀՀ-ից։ Երեխաները կավե արձանների միջոցով ներկայացրել են Շուշիի պատմությունն ու կավագործության սկզբնավորումը։ 15 օր շարունակ կավագործներն աշխատելու են միությունում և օրվա երկրորդ կեսին անցկացնելու են վարպետության դասեր։ Աշխատանքներից մեկի հիմնական թեման Շուշին է, իսկ մնացած գործերի թեմաներն ազատ են: Աշխատանքները, որոնք կստեղծվեն կավագործության միջազգային սիմպոզիումի շրջանակներում, մասնակիցներին արտահայտվելու ավելի լայն հնարավորություններ կտան հատկապես քանդակագործության ոլորտում։ Ընտրված աշխատանքները երկարաժամկետ կցուցադրվեն Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում և «Նարեկացի» արվեստի միության Շուշիի մասնաճյուղում։ |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36
