«Հիմա արդեն կարևոր չէ՝ ինչու թողեցի գործս, բայց մի պարզաբանում ինձ կարևոր է թվում». Արտակ Հերիքյան
Հեռուստահաղորդավար Արտակ Հերիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել. «Սիրելիʹ հեռուստադիտողներ, շնորհակալություն քաջալերող ջերմ խոսքերի համար: Շատ հարազատ հեռուստաընկերությունից անսպասելի հեռանալը, իրոք, հեշտ չէր: Հիմա արդեն կարևոր չէ՝ ինչու թողեցի գործս, բայց մի պարզաբանում ինձ կարևոր է թվում: Առցանց լրատվամիջոցների իմ մի քանի գործընկերներ աշխատանքից ազատվելս փորձեցին կապել վարչապետի հայտնի գրառման հետ: Երկուշաբթի երեկոյան Նիկոլ Փաշինյանը «որոշ հեռուստաընկերությունների» հորդորեց «չիրականացնել հակապետական քարոզչություն»։ Երեքշաբթի Հանրային հեռուստաընկերությունը որոշեց դադարեցնել ինձ հետ աշխատանքային պայմանագիրը: Այսպիսի «կասկածելի» ժամանակագրությունը մի քանի լրատվամիջոցի առիթ տվեց հապճեպ եզրակացնել՝ ... ուրեմն, Հանրայինն էր «հակապետականը»։ Նույնիսկ չզլացան «Օրակարգի» վերջին թողարկումներում «իրեղեն ապացույցներ» պեղել: Կարծում եմ գործընկերներս հետո համոզվեցին, որ թյուրիմացություն էր այդպես մտածելը, բայց լրատվական վազքի մեջ ժամանակ չգտան դա բացատրել իրենց լսարանին: Սիրելի’ հեռուստադիտողներ, համոզված եմ, որ հակապետական քարոզչություն անելու կասկածները որևէ առնչություն չունեն «Օրակարգ» լրատվական ծառայության ղեկավար-պրոդյուսերի պաշտոնում իմ գործունեության հետ»: Աղբյուրը` Արտակ Հերիքյան («Ֆեյսբուք») |
ԱԱԾ գեներալը պնդում է, թե Կիրանցի հացատանն ընթրողն ինքն է եղել (տեսանյութ)
1517:36«Անինքնասեր նիկոլի ու նրա կուտոկի համար». Արամ Մանուկյան (տեսանյութ)
3617:24«Տեղեկությունները, ցավոք, հաստատվեցին»․ Գառնիկ Դանիելյան
5816:30«Հայ-ադրբեջանական «պայմանավորվածության» փոքրիկ օրինակ»․ Նաիրի Հոխիկյան
4616:24Բագրատ Սրբազանը հանդիպում է զինվորականների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
5216:18«Հաջորդ կիրակի մեր կարևոր հանրահավաքն է լինելու»․ Բագրատ Սրբազան
5516:00