Կոշտ զրույց՝ Նիկոլ Փաշինյանի և նախարարի միջև. Ծառուկյանի որդին կզորակոչվի՞ բանակ. «Ժամանակ»
«Ժամանակ»-ը գրում է. «Գագիկ Ծառուկյանը դիմել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը, որպեսզի որդու՝ Նվեր Ծառուկյանի անունը հանեն կառավարություն ներկայացված տարկետման իրավունք ստացողների ցուցակից: Սա փորձում են ներկայացնել որպես Ծառուկյանի կողմից արված մի վեհանձն քայլ, որով նա իր որդուն դնում է մյուս զինապարտների հետ հավասար հարթության մեջ: Բայց իրականությունը բոլորովին այլ է: Պարզվում է՝ Ծառուկյանի այս նախաձեռնությունն ընդամենը իրավիճակից ինչ-որ կերպ դուրս գալու և սեփական դեմքը փրկելու միջոց է: Մեր տեղեկություններով՝ Նվեր Ծառուկյանին բանակից ազատելու մասին լուրը հրապարակվելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մոտ է հրավիրել սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանին և նրան շատ հանգամանալից բացատրել, որ այդ պաշտոնն իրեն տրված չէ իր հովանավորների որդիներին բանակից ազատելու միջնորդություններ գրելու համար: Փաշինյանն ասել է, որ եթե իր որդին կամավոր մեկնում է Արցախ ծառայության, ապա ինքը չի հանդուրժելու, որ մյուս պաշտոնյաների և օլիգարխների որդիները օգտվեն ինչ-որ սողանցքերից և ազատվեն ծառայությունից: Նա նաև հանձնարարել է ուսումնասիրել այլ պաշտոնյաների որդիների ծառայության կամ դրանից ազատվելու հանգամանքները և զեկուցել իրեն: Եվ միայն դրանից հետո է Ծառուկյանը դիմել իր նշանակած նախարարին՝ որդու անունը այդ ցուցակից հանելու համար»: Մանրամասները՝ թերթի համարում: |
ԱԱԾ գեներալը պնդում է, թե Կիրանցի հացատանն ընթրողն ինքն է եղել (տեսանյութ)
1517:36«Անինքնասեր նիկոլի ու նրա կուտոկի համար». Արամ Մանուկյան (տեսանյութ)
3617:24«Տեղեկությունները, ցավոք, հաստատվեցին»․ Գառնիկ Դանիելյան
5816:30«Հայ-ադրբեջանական «պայմանավորվածության» փոքրիկ օրինակ»․ Նաիրի Հոխիկյան
4616:24Բագրատ Սրբազանը հանդիպում է զինվորականների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
5216:18«Հաջորդ կիրակի մեր կարևոր հանրահավաքն է լինելու»․ Բագրատ Սրբազան
5516:00