Սևակյան երեկո` նվիրված Ռուբեն Սևակ բանաստեղծի հիշատակին
![]() Հունիսի 18-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Ռուբեն Սևակ» թանգարանում տեղի ունեցավ Սևակյան երեկո՝ նվիրված նահատակ բանաստեղծի հիշատակին: Բացման խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրեն Արժանապատիվ Տ. Սևակ քահանա Սարիբեկյանը, այնուհետև արևմտաեվրոպական ու հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով հանդես եկան Ղազարոս Սարյանի անվան լարային քառյակը և «Նաիրյան» վոկալ անսամբլը: ՀՀ վաստակավոր արտիստ Գրետա Մեջլումյանն ասմունքեց Ռուբեն Սևակի բանաստեղծությունները: Մայր Աթոռի Ղազարապատ կոչված պատմական շենքում տեղակայված թանգարանը բացվել է 2013 թ. սեպտեմբերի 10-ին: Թանգարանում ցուցադրվում են նահատակ բանաստեղծ, արձակագիր և բժիշկ Ռուբեն Սևակին պատկանող անձնական իրեր ու փաստաթղթեր, պատմական սրբազան ցուցանմուշներ, ածխանկարներ և հայ արվեստի արժեքավոր գործեր, ինչպես նաև արևմտահայ նկարիչների բացառիկ և արժեքավոր շուրջ 200 կտավներ՝ Մայր Աթոռին նվիրաբերված ֆրանսահայ Հովհաննես Չիլինգիրյանի կողմից: Սեպտեմբերին թանգարանը կտոնի իր հնգամյակը: Այդ կապակացության կսահմանվի Ռ. Սևակի անձին, կյանքին և ժառանգությանը նվիրված Սևակյան մրցանակ, որը շնորհվելու է մշակույթի, արվեստի, գրականության և երաժշտության ասպարեզում արձանագրված ձեռքբերումների համար: |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36




