Մշակութային ժառանգության եվրոպական տարին Հայաստանում հայտարարվում է բացված
![]() Միջոցառումներ՝ Բյուրական արվեստի ակադեմիայում Հունիսի 16-ին Հայաստանում Եվրոպական մշակութային ժառանգության տարվա մեկնարկի նախօրեին Բյուրական արվեստի ակադեմիայում ՀՀ-ում ԵՄ պատվիրակության կողմից կազմակերպվել էին բացառիկ կրթական և մշակութային միջոցոռումներ: «Հորտուս Մուզիկուս» խմբի անդամների և երաժիշտների հետ տեղի ունեցած ստեղծագործական հանդիպման և քննարկման ընթացքում ներկայացվեցին եվրոպական և հայկական միջնադարյան երաժշտական գործիքներն ու դարաշրջանի երաժշտության կատարման առանձնահատկությունները: Եղան համատեղ անմոռանալի ելույթներ, որոնք դարձան մեծ ոգևորության առիթ թե հայ և թե էստոնացի երաժիշտների համար: Երաժշտասեր հանրությանն արդեն հայտնի տաղանդաշատ պատանի քանոնահարուհիներ Էլեն Մուսաելյանը, Քրիստինե Ենգոյանը, դուդուկի և զուռնայի փոքրիկ վարպետ Թաթուլ Համբարձումյանը երաժշտական նվերներով հանդես եկան «Հորտուսի» անդամների համար: Նրանց վարպետությունը միաձուլվեց համատեղ անսպասելի ելույթով, որը դարձավ բոլոր ներկաների համար հուզումնալից և ոգևորող հիշողություն: Հանդիպմանը մասնակցում էր նաև քեմանի-հայկական վիոլա յուրահատուկ գործիքի կատարող Գրիգոր Առաքելյանը: Երեկոյան Բյուրական արվետի ակադեմիայում տեղի ունեցավ «Հորտուս Մուզիկուս» խմբի համերգը՝ «Սալվե Ռեգինա» ծրագրով (միջնադարյան երգեր՝ նվիրված Սբ. Աստվածամորը): Այս անգամ խմբի անդամներին միացան հայկական հայտնի Գուրջիևի նվագախմբի անդամներիը (գեղարվեստական ղեկավար Լևոն Եսկենյան): Հիասքանչ կատարումներն ընդմիջվեցին հայկական Սբ. Պատարագից հատվածներով: |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36
