Լուսավորչի մասունքները տարվեցին Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի
![]() Այս տարի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը նշում է հունիսի 16-ին: Տոնը տարիներ առաջ հռչակվել է նաև քաղաքամայր Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու ուխտի օր: Այս առիթով Մայր Աթոռի Ավանդատուն-թանգարանից հավատացյալների երկրպագության և օրհնության համար դուրս են բերվել Ս. Գրիգոր Լուսավորչի մասունքները: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ուղեկցությամբ եկեղեցական հանդիսավոր թափորի, Միածնաէջ Մայր Տաճարի առջև Հայոց հավատի Հոր մասունքները փոխանցեց Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանին: Մինչ այդ ներկա բարեպաշտ ուխտավորները մոտեցան և համբուրեցին սուրբ մասունքն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի աջը: Այնուհետև սրբի մասունքները տարվեցին Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի: Տոնի առիթով մայր եկեղեցում կմատուցվի Ս. Պատարագ՝ ձեռամբ Հոգեշնորհ Տ. Երեմիա վարդապետ Աբգարյանի: Հավարտ սրբազան արարողության, Հայաստանի տարբեր համայնքներից ուխտի եկած հավատացյալները հնարավորություն կունենան հպվելու և օրհնություն ստանալու Ս. Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի մասունքներից: ![]() ![]() ![]() |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36



