Կմեկնարկի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային 5-րդ փառատոնը
![]() 2018 թվականի հունիսի 22-ից կմեկնարկի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի հինգերորդ միջազգային փառատոնը: Կարապի լճի տարածքում, զուգահեռ դահլիճներում տեղի կունենան ֆիլմերի դիտում-քննարկումներ, համերգային ծրագրեր, վարպետության դասեր: Վրանային ճամբարը տեղի կունենա Տաթևի վանքային համալիրի տարածքում և քաղաք Գորիսում (Սյունիqի մարզ)։ Ամեն տարի փառատոնն իր շուրջն է համախմբում տարբեր երկրներից հոգևորականների, արվեստագետների, կինոգործիչների և այլ մտավորականների: Այս տարի հազարից ավել հայտերից փառատոնում ընդգրկվել են 13 երկրներից 28 ֆիլմ, ինչպես նաև միջազգային ճանաչում ունեցող հյուրեր․ Յուրի Մեչիտով, լուսանկարիչ, Վրաստան՝ «Փարաջանովի և Թբիլիսի Ֆենոմենը» Փառաջանովի լուսանկարիչ և մտերիմ ընկերը կկիսի իր հուշերը կադրից դուրս։ Ղևոնդ Վարդապետի Հովհաննիսյան, (Հայ Երուսաղեմ)՝ «Օրհնված Սուրբ Կրակը, որը չի ցուցադրվի TV– ով»։ Վարդապետը կներկայացնի իր հեղինակային ֆիլմը և կպատմի Երուսաղեմի այն իրողությունների մասին, որոնք չեն ցուցադրվում հեռուստատեսությամբ։ Դմիտրի Լիցով, հոգեթերապևտ, Ռիգա՝ «Ինչպես ապրել՝ ապրելով» Ինչպե՞ս ապրել ամբողջական, և ոչ թե թվացյալ կյանքով, այս և այլ կարևոր հարցերի պատասխաները կմտորենք լատվիացի հյուրի հետ։ Դմիտրի Բրիկման, լուսանկարիչ, լրագրող, Իսրայել՝ «Տեսնել մարդուն» Այս արվեստագետի համար իր գործունեության գլխավոր նպատակն է նկատել և ճանաչել մարդուն։ Օնդրեյ Կոմենցկի, Չեխիա՝ «Մեկ աշխարհ» մարդու իրավունքների վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի տնօրեն՝ Օնդրեյ Կամենցկին կներկայացնի ներառական մշակութային ծրագրերի կարևորությունը։ Փառատոնի շրջանակներում կլինեն նաև հայ-իրանական մշակութային երկխոսության ծրագրեր՝ «Խաղաղության կամուրջ» և «Հետադարձ հայացք» խորագրերով, ինչպես նաև այլ հյուրեր։ Փառատոնին մասնակցում են խաղարկային և վավերագրական տարբեր ձևաչափերի ֆիլմեր, որոնցում դատապարտվում են պատերազմները, բռնությունը, ազգային, կրոնական խտրականությունը, մարդկային գործոնների հետևանքով ծագած էկոլոգիական աղետներն ու քարոզվում խաղաղություն, հանդուրժողականություն, մարդասիրություն և համամարդկային այլ արժեքներ: Ֆիլմերի մրցանակները շնորհվում են հետևյալ անվանակարգերում՝ Լավագույն ուղերձ «Հավատ» Լավագույն ուղերձ «Հույս», Լավագույն ուղերձ «Սեր», Լավագույն ուղերձ՝ «Խաղաղություն», Լավագույն ուղերձ՝ «Քաջություն», Լավագույն ուղերձ՝ «Մարդասիրություն», Լավագույն ուղերձ՝ «Հայրենասրություն»: |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36





