«Միշտ մեզ հետ ես, մեր սրտերում». Մկրտիչ Արզումանյանը շնորհավորել է Հասմիկ Ղարիբյանի ծննդյան օրը
![]() «Այսօր մեր Հասոյի ծննդյան օրն է։ Միշտ մեզ հետ ես, մեր սրտերում, Հաս ջան»,- «Ֆեյսբուք»-ում գրել է դերասան Մկրտիչ Արզումանյանը։ Այսօր դերասանուհի և երգչուհի Հասմիկ Ղարիբյանի ծննդյան օրն է: Հասմիկ Ղարիբյանը ծնվել է Երևանում: Եղել է դերասան Իշխան Ղարիբյանի դուստրը: 1997թ. ավարտել է Երևանի Յավորովի անվան միջնակարգ դպրոցը և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը: Դպրոցական տարիներին սովորել է Երևանի Պարարվեստի ուսումնարանի ժողովրդական պարերի բաժնում և Ա.Բակունցի անվան պետական ջազ քոլեջի վոկալի բաժնում, որն էլ ավարտել է 2000թ.: 2003թ-ից նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Կարգին հաղորդում» նախագծում: Մասնակցել է բազմաթիվ համերգային, հեռուստատեսային նախագծերի: Խաղացել է «7.5», «7.5-2», «No comment» ներկայացումներում, «Ալա Բալա Նիցա» և այլ ֆիլմերում: «FM 107» ռադիոկայանով վարել է «1 ժամ Կարգին Հասոյի հետ» հաղորդումը: Հիշեցնենք, որ 34-ամյա դերասանուհին մահացել է քաղցկեղից: Աղբյուրը` Մկրտիչ Արզումանյանի ֆեյսբուքյան էջ |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36
