Այսօր Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը Հայաստանը շրջանցող հերթական խողովակաշարը կբացեն
Այսօր՝ հունիսի 12-ին, Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը Հայաստանը շրջանցող հերթական խողովակաշարը կբացեն: Հայաստանը շրջանցող հերթական՝ TANAP (Տրանսատլանտյան գազամուղ) խողովակաշարի շինարարությունն սկսվել էր դեռ երեք տարի առաջ, և այժմ այն ադրբեջանական գազը Վրաստանի տարածքով կհասցնի Թուրքիա, ապա Հարավային Եվրոպա՝ նվազեցնելով Ռուսաստանից Եվրոմիության էներգետիկ կախվածությունը: Խողովակաշարի պաշտոնական բացումը կկայանա Թուրքիայի Էսքիշեհեր նահանգում: Այն տարեկան 16 միլիարդ քառ. մ գազ կմատակարարի: Մոտ 6 միլիարդ քառ. մ գազ՝ դեպի Թուրքիա, մնացածը՝ Եվրոպա: TANAP-ի բաժնեմասերի 51%-ը պատկանում է ադրբեջանական պետական նավթագազային SOCAR ընկերությանը, 30%-ը պատկանում է թուրքական Botas, իսկ 12%-ը՝ բրիտանական BP-ին: 7%-ը պատկանում է SOCAR-ի թուրքական դուստր ընկերությանը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 8 միլիարդ դոլար: Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Ադրբեջանը բացել էր «Հարավային գազային միջանցք» հարավկովկասյան Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը, որի ընդհանուր երկարությունը կազմում է 3500 կմ և անցնում է Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Հունաստանի, Բուլղարիայի և Ալբանիայի միջով դեպի Իտալիա: |
«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
4300:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
76Երեկ, 23:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
83Երեկ, 22:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
82Երեկ, 22:18«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
88Երեկ, 22:06«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
79Երեկ, 21:36