Իրանում բացառել են Ռոհանի-Թրամփ հանդիպումը
2550
Երեքշաբթի, 12 հունիսի, 2018 թ., 14:25
Իրանի նախագահ Հասան Ռոհանիի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումն անհնար է և չի կայանա՝ չնայած Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի միջև տեղի ունեցած գագաթնաժողովին: Այս մասին РИА Новости-ին ասել է Իրանի ազգային անվտանգության հանձնաժողովի ներկայացուցիչ Հոսեյն Նաքվին: «ԱՄՆ-ն ինքն է խզել Իրանի հետ հարաբերությունները, նրանք են դուրս եկել միջուկային համաձայնագրից և թարմացրել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները: Կարծում եմ, որ Ռոհանիի և Թրամփի հանդիպման մասին խոսելը գրեթե անհավանական է, բացարձակ անհնար, և այն տեղի չի ունենա»,- ասել է նա: Նա նաև նշել է, որ Իրանը հետևում էր համաձայնագրին: Ըստ նրա՝ Հյուսիսային Կորեան պետք է «զգոն» լինի ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, քանի որ ԱՄՆ-ն չի կատարում իր խոստումները: |
«Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք»․ Արթուր Հովհաննիսյան
8013:06«Ուղղորդվում ենք Պուտինի կարծիքով»․ Աղալարով
11413:00«Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի»․ Զախարովա
13412:24«Պարզապես զառանցանք»․ Պուտինը՝ ՆԱՏՕ-ի վրա հնարավոր հարձակման մասին (տեսանյութ)
12612:00«ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ ՀՀ անվտանգության համար սպառնալիք ստեղծող քայլեր են անում»․ Փաշինյան
10711:36«Ֆրանսիան Հայաստանին պատերազմի է դրդում»․ Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
10311:30