Համերգ՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին
![]() Հունիսի 13-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված համերգային ծրագրով հանդես կգա «Նարեկացի» արվեստի միության «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը գեղարվեստական ղեկավար ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովիկ Սահակյանի գլխավորությամբ: «Նարեկացի» արվեստի միությունը թառահար Հովիկ Սահակյանի գեղարվեստական ղեկավարմամբ 2015 թվականի սեպտեմբերին հիմնադրել է «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը, որի հիմնական նպատակն ու գաղափարն է անաղարտ պահել հայկական մշակույթն ու ճանաչելի դարձնել հայկական ժողովրդական նվագարանները: Համերգային երեկոյի ընթացքում իրենց մասնակցությունը կցուցաբերեն նաև «Քնար» հոգևոր և ժողովրդական երգերի խումբը (գեղարվեստական ղեկավար՝ Լուսինե Աղաջանյան) և «Գուսան» անսամբլի երաժիշտները: Միջոցառմանը կհնչեն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, հայկական ժողովրդական երգեր և պարեղանակներ: |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36
