Երևան`   +12 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Պուտինը պատրաստ է կարգավորել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները

2350
Շաբաթ, 09 հունիսի, 2018 թ., 16:00
Պուտինը պատրաստ է կարգավորել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է կարգավորել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները:

«Գործիքները կարող են տարբեր լինել, այդ թվում և անձնական հանդիպումները»,- ասել է Պուտինը «Вести в субботу» ծրագրի շրջանակներում:

Նրա խոսքով՝ կան հիմքեր մտածելու, որ Դոնալդ Թրամփի հետ երկխոսությունը կարող է կառուցողական լինել: Պուտինը նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահը կկատարի Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելու իր խոստումները:

«Իսկապես, քննադատելու շատ առիթներ կան: Սակայն կա մեկ հանգամանք, որի մասին ես արդեն ասել եմ: Թրամփը պետք է կատարի իր խոստումները, որոնք տվել է նախընտրական քարոզարշավի ընթացքում»,- հավելել է ՌԴ նախագահը:

Նա նաև ընդգծել է, որ երկու երկրների առաջնորդների փոխհարաբերությունները պետք է քաղաքակիրթ լինեն: