«Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը «Քսիվ» է ուղարկում Սամվել Բալասանյանին». բաց նամակ Լիլիթ Մակունցին
![]() Գյումրիում ապրող Հասմիկ Մելքոնյանը բաց նամակ է ուղարկել մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին. «Տիկին Մակունց, ես Ձեզ 25.05.18թ.-ին դիմում էի ներկայացրել հուշարձանների պետական ցուցակում գտնվող կառույցների կոտորածի մասին Գյումրիում. ահազանգել էի, որ մասնավորապես և հատկապես Ձեր տեղակալ Սամուելյան Արևի կոտրած ձեռքով են ստորագրվել շուրջ 35 բացառիկ պատմաճարտարապետական արժեք ունեցող կառույցների խեղման եզրակացությունները: Դիմումիս կցել էի նաև Գյումրին ավերելու դեմ հրապարակած իմ հոդվածներից մի քանիսն, ակնկալելով, որ Դուք՝ հարգարժան Մակունց, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խստագույն ուղերձը հուշարձանների անձեռնմխելիության վերաբերյալ ընդունած պիտի լինեիք ի գիտություն: Բայց Դուք վերցրեցիք և պարզամտորեն ամբողջ փաթեթը մակագրեցիք նույն Սամուելյանին, սա էլ իր հերթին փաթեթն ուղարկեց Գյումրի համայնք՝ համայնքապետին: Իսկ ես ոչ մի պատասխան չստացա: Հ.Գ. Ռեժիմի պայմաններում իմ հեղինակած «Ռազմական նշանակություն ունեցող բերդը մոթելի են վերածել» վերտառությամբ հոդվածի հիմքով քրեական գործ է հարուցվել Սև Բերդի սեփականատեր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի դեմ: Մասնրամասներին կարող եք ծանոթանալ Հ2 հեռուստաընկերության «Դատական ալիք» հաղորդաշարում: ՀԱՍՄԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆ ԳՅՈՒՄՐԻ»: |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36
