Այսօր հայտնի կլինեն Խաչատրյանի մրցույթի առաջին փուլի հաղթողների անունները
![]() Հունիսի 7-ի առավոտյան մեկնարկել և այսօր շարունակվում է Խաչատրյանի 14-րդ մրցույթի առաջին փուլը։ Երիտասարդ թավջութակահարները Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անվան համերգասրահում իրենց կատարումներով ներկայանում են ժյուրիի առջև։ Միքայել Պետրոսյանը Գյումրիից է, սովորում է Երևանի պետական կոնսերվատորիայի 3-րդ կուրսում։ Մրցութային կատարմամբ ելույթ է ունենալու այսօր՝ մասնակիցներից ամենավերջինը։ Նշում է, որ Խաչատրյանի մրցույթին մասնակցելն իր համար մեծ փորձ է. «Կարծում եմ՝ յուրաքանչյուր երաժշտի, թավջութակահարի համար հաճելի է մասնակցել նման մեծ, հեղինակավոր մրցույթի»։ Ասում է, որ ծանոթ է մրցույթի յուրաքանչյուր մասնակցի հետ, նրանց կատարողական արվեստին և նկատում է, որ բարդ փուլ է սպասվում իրենց։ Նշենք, որ Միքայել Պետրոսյանը 2015 թվականին Գյումրու «Վերածնունդ» մրցույթ-փառատոնի Գրան պրիի մրցանակակիր է։ Կորեայի Հանրապետությունը ներկայացնող Չի-Ուոն Հոնգը նշում է, որ Խաչատրյանի մրցույթը չափազանց կարևոր է իր համար, քանի որ այն բավականին հայտնի է ամբողջ աշխարհում և շատ կարևոր փորձ է մրցույթի յուրաքանչյուր մասնակցի համար։ Մրցույթի գեղարվեստական մասի պատասխանատու Սարգիս Բալբաբյանը ընդգծում է, որ մրցութային ծրագրում պարտադիր կատարման համար ներառված են Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ մենանվագ թավջութակի համար Սոնատ-ֆանտազիան, ինչպես նաև ընտրությամբ հայ մեծ կոմպոզիտորի Թավջութակի կոնցերտը կամ Կոնցերտ-ռապսոդիան։ Այսօր երեկոյան հայտնի կլինեն մրցույթի առաջին փուլի հաղթողների անունները։ |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36
