«Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերություններում հիմնվում է Նիկոլ Փաշինյանի հայտարարության, այլ ոչ թե ռուս և հայ փորձագետների կարծիքների վրա». Լավրով (տեսանյութ)
Մոսկվայում ավարտվել են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի բանակցությունները: Լավրովը հայտարարել է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են մի շարք երկկողմ հարցեր՝ Մոսկվայի և Երևանի միջև առևտրատնտեսական համագործակցությունից մինչև էներգետիկ, հեռահաղորդակցման և բանկային ոլորտներ: «Մենք լավ բանակցություններ անցկացրեցինք, կառուցողական, վստահելի, դաշնակցային հարաբերությունների ոգով, որոնք կապում են մեր պետությունները, մեր ռազմավարական համագործակցության ոգով: Մենք հաստատում ենք ռուս-հայկական քաղաքական երկխոսության դինամիկ բնույթը, այդ թվում բարձր մակարդակով»,- ասել է Լավրովը: Պատասխանել Հայաստանում իշխանափոխությունից հետո Մոսկվայի և Երևանի հարաբերությունների հնարավոր փոփոխության մասին լրագրողների հարցին, Լավրովը նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերություններում հիմնվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվայի հետ միության մասին հայտարարության, այլ ոչ թե ռուս և հայ փորձագետների կարծիքների վրա: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին՝ Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը՝ հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, իր ամերիկացի և ֆրանսիացի գործընկերների հետ շարունակում է նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանն ու փոխընդունելի որոշումների որոնմանը: Իր հերթին, Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ Երևանը խորը համագործակցություն ունի Մոսկվայի հետ բոլոր ոլորտներում: ՀՀ արտաքին գործերի նախարարը նաև Լավրովին հրավիրել է Երևան: |
«Ցանկացած երկիր, որը ցանկանում է ինքնիշխան դառնալ, պարտավոր է ընդունել այդ օրենքը»․ Վոլոդին
5019:00ԵԽԽՎ-ն ոչ լեգիտիմ է ճանաչել Պուտինի իշխանությունը
16018:00«Փաշինյանը Տավուշում մոտավորապես էս պատկերն է ներկայացրել»․ Դավիթ Գալստյան
8117:00«Հիմա ո՞ւր է տարածքներ տալը բացառած Հայկ Չոբանյանը»․ Ոսկան Սարգսյան
6916:48Վազգեն Մանուկյանը բաց նամակ է հղել Կոնստանտին Զատուլինին
8516:18Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
8116:00