«Վերջին շրջանում ստանում եմ անանուն ահազանգեր». Արսեն Թորոսյան
Հարգելի բժիշկներ, սիրելի գործընկերներ, խնդրում եմ ձեզ օգնեք մեզ վերջ տալ մի շատ կոնկրետ արատավոր ու հանցավոր երևույթի, որը դեռ առկա է մեր երկրի որոշ բուժհիմնարկներում: Վերջին շրջանում ստանում եմ անանուն ահազանգեր, որ որոշ բուժհիմնարկների տնօրեններ (կամ նրանց հանձնարարությամբ տեղակալներ և բաժնի վարիչներ) գումար են շորթում բժիշկներից կա՛մ ամսական կոնկրետ «նալոգ» դնելու, կա՛մ բժիշկների առանց այն էլ ցածր աշխատավարձը հետ պահանջելու միջոցով: Խնդրում եմ ձեզ, նման դեպքում նամակ գրել [email protected] հասցեով, բայց միևնույն ժամանակ խիզախություն և համարձակություն ունենալ տալ անուններ՝ թե՛ ձեր, թե՛ նման քայլերի դիմողների: Հակառակ պարագայում մենք և մեր իրավապահ մարմինները անզոր կլինենք ձեզ օգնելու հարցում: Նման անձինք դեռ չեն գիտակցում, որ Հայաստանը փոխվել է և այդ արատավոր բարքերը տեղ չունեն նոր Հայաստանում: Ձեր օգնությամբ մենք «կհասկացնենք» նրանց դա: Մի վախեցե՛ք, խոսե՛ք: Մենք ձեր կողքին ենք: Աղբյուրը` Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջ |
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. «Ժողովուրդ»
12319.04.2024, 08:30«Հնարավոր չէ պարզել՝ այդ մարդու կիստա՞ն է, թե՞ քսերոքս արած «տիպային» կիստա»․ Փաշինյան (տեսանյութ)
24618.04.2024, 12:24Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
28518.04.2024, 09:06Մանրամասներ՝ երրորդ հարկից ընկած երեխայի առողջական վիճակից
47117.04.2024, 21:48Առողջապահության նախարարության շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է սկսել զբաղվել. «Ժողովուրդ»
56717.04.2024, 09:06«Լրատվականներից եմ տեղեկացել խուզարկության մասին»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
81016.04.2024, 16:06