«Կարևոր չէ, թե ինչպես կտատանվեմ տարբեր լեզուների միջև, ես մնում եմ հայ». այսօր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է
![]() «Կարևոր չէ, թե ինչպես կտատանվեմ տարբեր լեզուների միջև, ես մնում եմ հայ, բայց եվրոպացի հայ, ոչ ասիացի հայ: Ուրիշ հայ կոմպոզիտորիների հետ մենք կստիպենք Եվրոպային և աշխարհին լսելու մեր երաժշտությունը: Եվ երբ նրանք լսում են մեր երաժշտությունը, մարդիկ վստահորեն ասում են. «Պատմե՛ք մեզ այդ ժողովրդի մասին, ցու՛յց տվեք երկիրը, որ այդպիսի արվեստ է ստեղծում»,- մի առիթով ասել է աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը: Այսօր, հունիսի 6-ին, հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է: Հայտնի կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանի խոսքով՝ Արամ Խաչատրյանը մշակույթ մտավ հաստատուն «հայցով»՝ միանգամից և մշտապես դրոշմվելով երաժշտության պատմության մեջ. «Նա բարձր մասնագիտական ուղեծիր հանեց արևելքի իրական ժողովրդական հարստությունը… Խաչատրյանի ստեղծագործական աշխատանքը իր մեջ է ներառել հայկական ժողովրդական երաժշտության մի հսկայական շերտ: Դրա ելևէջներից շատերը կոմպոզիտորը այնքան խորն էր ընկալել և վերամարմնավորել, որ դրանք ընկալվում են որպես խաչատրյանական»: Խաչատրյանը միջազգային ճանաչում ստացել է իր բալետային երաժշտությամբ։ Ըստ Ռ. Ադալյանի՝ «Գայանեն» և «Սպարտակը» նրա ամենալավ ստեղծագործություններն են: Նրա ստեղծագործական կյանքի ամենաբեղուն շրջանը 1936-1947թթ-ն է եղել: Այս շրջանում Խաչատրյանը գրել է երաժշտություն դրամատիկ ներկայացումների և ֆիլմերի համար, երգեր, եկեղեցական երաժշտություն և այլն: Արամ Խաչատրյանը մահացել է 1978 -ի մայիսի 1-ին և թաղված է «Երևանի՝ Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում»: |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36


