Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 25 մայիսի, 2019 թ.

Նոր նշանակումներ և պաշտոնից ազատում՝ վարչապետի որոշմամբ

361
Երեքշաբթի, 05 հունիսի, 2018 թ., 16:45
Նոր նշանակումներ և պաշտոնից ազատում՝ վարչապետի որոշմամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատելու և նշանակումներ կատարելու մասին որոշումներ է կայացրել.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Կարեն Ղահրամանյանին ազատել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Լենա Նանուշյանին նշանակել առողջապահության նախարարի տեղակալ։

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Սերգեյ Խաչատրյանին նշանակել առողջապահության նախարարի տեղակալ»: