«Արփինե Սողոյանի առաջադրվելու դեպքում պոլիկլինիկայի աշխատակիցները լայնամասշտաբ բողոքի ակցիաներ կիրականացնեն». Թեհմինա Վարդանյան
Թիվ 16 պոլիկլինիկայում տիրող իրավիճակի մասին Այսօր առավոտյան խոսել եմ բողոքի ակցիա իրականացնող աշխատակիցների հետ ներկայիս իրավիճակի հետ կապված: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նունե Խաչատրյանը հավաստիացրել է, որ իր և իր ընտանիքի որոշմամբ չի առաջադրվելու տնօրենի պաշտոնում և չի մասնակցի այդ ընտրության մրցույթին: Այսպիսով, փարատվում են աշխատակիցների մտահոգությունները այդ մասով, ինչը նաև դաշտ է ստեղծում առաջադրել իրենց վստահությունը և հարգանքը վայելող թեկնածուին՝ Լենա Հովսեփյանին: «ԵԼՔ» խմբակցության ավագանու անդամները հետևողական են լինելու, որ տնօրենի թափուր հաստիքի մրցույթն անցկացվի բացարձակ թափանցիկ և արդար պայմաններում: Հ. Գ. Բուժանձնակազմը մտահոգություն է հայտնում նաև, որ քաղաքապետարանի կողմից մրցույթին կառաջադրվի նույն պոլիկլինիկայում աշխատող մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանը, ով, աշխատակիցների պնդմամբ, կխորացնի պոլիկլինիկայում գործող ճգնաժամը: Աշխատակիցները ինձ նաև տեղեկացրեցին, որ տիկին Սողոյանի առաջադրվելու պարագայում պատրաստվում են ավելի լայնամասշտաբ բողոքի ակցիաներ իրականացնել նաև քաղաքապետարանի դիմաց: |
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. «Ժողովուրդ»
12319.04.2024, 08:30«Հնարավոր չէ պարզել՝ այդ մարդու կիստա՞ն է, թե՞ քսերոքս արած «տիպային» կիստա»․ Փաշինյան (տեսանյութ)
24618.04.2024, 12:24Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
28518.04.2024, 09:06Մանրամասներ՝ երրորդ հարկից ընկած երեխայի առողջական վիճակից
47117.04.2024, 21:48Առողջապահության նախարարության շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է սկսել զբաղվել. «Ժողովուրդ»
56717.04.2024, 09:06«Լրատվականներից եմ տեղեկացել խուզարկության մասին»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
81016.04.2024, 16:06