«Ինձ չեն բավարարում Ռուսաստանի հետ հարաբերությունները». Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել «Россия 24»-ին
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել «Россия 24» հեռուստաալիքին, որի ժամանակ պատմել է հայ-ռուսական հարաբերությունների, Հայաստանի նոր կառավարության հետ աշխատանքի մասին: Խոսելով նոր կառավարության, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքի մասին՝ Արմեն Սարգսյանն ասել է, որ այդ հարաբերությունները վստահելի են, նման հարաբերություններ էին նաև Սերժ Սարգսյանի օրոք: Խորհրդարանական հանրապետությունում նախագահը, Արմեն Սարգսյանի խոսքով, 2 սկզբունք պետք է հաշվի առնի՝ առաջինն այն է, որ ՀՀ նախագահը պետք է ծառայի իր պետության, իր ժողովրդի շահերի համար, երկրորդը՝ այն ժողովրդին, որն ապրում է Արցախում և սփյուռքում: ՀՀ նախագահը կարծիք է հայտնել, որ հայ-ռուսական հարաբերությունները կարող էին ավելի խորը լինել ինչպես մշակութային, այնպես էլ տնտեսության տեսանկյունից: «Ինձ չեն բավարարում Ռուսաստանի հետ հարաբերությունների խորությունը, նույնիսկ տնտեսական առումով: Մենք կարող ենք դառնալ Ռուսաստանի իրական գործընկերը եվրասիական տարածքում: Մենք կարող ենք անել ավելին, օրինակ՝ տեխնոլոգիաների և այլ ոլորտներում»,- ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |
«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
4300:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
76Երեկ, 23:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
83Երեկ, 22:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
82Երեկ, 22:18«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
88Երեկ, 22:06«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
79Երեկ, 21:36