Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Միսիս աշխարհ 2018»-ը մահացել է ավտովթարի հետևանքով. նա 3 երեխաների մայր էր

2027
Կիրակի, 03 հունիսի, 2018 թ., 11:50
«Միսիս աշխարհ 2018»-ը մահացել է ավտովթարի հետևանքով. նա 3 երեխաների մայր էր

Միջազգային Miss Universe Beauty 2018 («Տիեզերքի գեղեցկուհի 2018») և «Միսիս աշխարհ 2018» մրցույթների հաղթող ղրղզուհի Սանիա Շակիրովան ավտովթարի զոհ է դարձել Ղրղզստանում: Ողբերգության մասին հայտնել է հեռուստահաղորդավարուհի Ասսոլ Մոլդոկմատովան, ով նրա ընկերուհին է եղել:
Ըստ նախնական վարկածի՝ այն տաքսու վարորդը, որի մեջ է գտնվել գեղեցկուհին, կորցրել է մեքենայի կառավարումն ու բախվել արգելապատնեշներին: Շակիրովան տեղում է մահացել, իսկ մյուս ուղևորի ու վարորդի կյանքի համար պայքարում են բժիշկները:
Շակիրովան միայնակ էր մեծացնում իր 3 փոքրիկ երեխաներին:

«Միսիս աշխարհ 2018»-ը մահացել է ավտովթարի հետևանքով. նա 3 երեխաների մայր էր
Աղբյուրը`   life.ru