«Altibox Norway Chess»․ Դին Լիրենը հրաժարվեց հետագա մասնակցությունից
4801
Շաբաթ, 02 հունիսի, 2018 թ., 18:55
![]() Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող «Altibox Norway Chess» շախմատային գերմրցաշարի շրջանակներում կայացած հանգստյան օրվա ընթացքում Չինաստանը ներկայացնող շախմատիստ Դին Լիրենն ընկել է հեծանիվից և հոսպիտալացվել Ստավանգերի համալսարանական հիվանդանոց, ինչից հետո վիրահատվել է։ Այսօր հայտնի դարձավ, որ Դին Լիրենի վիրահատությունը հաջող է անցել, սակայն նա հրաժարվել է մրցաշարին հետագա մասնակցությունից։ Այս մասին հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը։ Մրցաշարի կանոնակարգին համաձայն՝ Դին Լիրենի՝ մրցաշարին ցույց տված արդյունքները չեղյալ են հայտարարվել, քանի որ նա մասնակցել է կեսից պակաս հանդիպումներին։ Այնուամենայնիվ, նրա պարտիաների արդյունքները հաշվի են առնվելու վարկանիշի համար։ |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
