Մշակույթի նախարարը գրառում է կատարել
![]() Մշակույթի նախարարն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել. «Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը դիմել էր ինձ խնդրանքով, որպեսզի նախարարությունը միջնորդի վերադարձնելու բոլոր այն կտավները, որոնք պայմանագրային հիմունքով տրամադրվել են այլ նախարարությունների և պետական գերատեսչությունների և որոնց պայմանագրային ժամկետն ավարտվել է: Պարոն Ծատուրյանը նշել է, որ դրանք նորերով փոխարինելու կարիք կա, ինչպես նշված է պայմանագրերում, պարզապես տարիներ շարունակ նկարները սահմանված կարգով չեն վերադարձվել: Այս խնդրանքին առաջինն արձագանքել է ԱԻՆ-ը: Հրաչյա Ռոստոմյանը նշեց, որ ունեն թվով 94 կտավ, որոնք պատրաստ են վերադարձնել պայմանագրում նշված ժամկետի համաձայն: Ի դեպ, դիմել եմ պարոն Ծատուրյանին, որպեսզի իմ աշխատասենյակում և առհասարակ Մշակույթի նախարարությունում փակցված բոլոր բնօրինակ նկարները վերադարձվեն պատկերասրահ, քանի որ կտավներն ունեն հատուկ պայմաններով պահպանության կարիք»: Աղբյուրը` Լիլիթ Մակունցի ֆեյսբուքյան էջ |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36
