Դին Լիրենը հիվանդանոցում է․ «Altibox Norway Chess»-ին հետագա մասնակցությունը հարցականի տակ է
4141
Ուրբաթ, 01 հունիսի, 2018 թ., 12:40
![]() Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող «Altibox Norway Chess» շախմատային գերմրցաշարի շրջանակներում երեկ հանգստյան օր էր։ Չինաստանը ներկայացնող շախմատիստ Դին Լիրենը երեկ հեծանիվով ՃՏՊ-ի է ենթարկվել և հոսպիտալացվել Ստավանգերի համալսարանական հիվանդանոց։ Այս մասին հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը։ Հետազոտությունից հետո պարզ է դարձել, որ կա վիրահատության անհրաժեշտություն։ Այսօր Դին Լիրենը կվիրահատվի։ Վիրահատությունից հետո պարզ կդառնա՝ կկարողանա շախմատիստը շարունակել պայքարը, թե ոչ։ Այսօր նախատեսված Դին Լիրեն - Ֆաբիանո Կարուանա պարտիան տեղափոխվել է հունիսի 4՝ մրցաշարի մյուս հանգստյան օր։ Նշենք, որ Դին Լիրեն - Լևոն Արոնյան պարտիան նախատեսված է հունիսի 6-ին՝ 8-րդ տուրի շրջանակներում։ |

Ռոնալդուն տուգանվել է և մեկ ամսով հեռացվել Պորտուգալիայի հավաքականից
367Երեկ, 22:00
Հրաչյա Հակոբյանը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական
169Երեկ, 19:18
7 մլն դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու. «Ժողովուրդ»
141Երեկ, 09:12
Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն
24218.10.2026, 15:42
Ծանրորդ Մարտին Պողոսյանը՝ Եվրոպայի Մ23 առաջնության արծաթե մեդալակիր
20917.10.2026, 23:48
Նարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
24117.10.2026, 18:54
