Տեղի կունենա Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների 2-րդ միջազգային փառատոնը
![]() Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների 2-րդ միջազգային փառատոնը տեղի կունենա սույն թվականի հունիսի 12-ին, 13-ին, 14-ին և 15-ին Երևանի մի շարք համերգասրահներում, ինչպես նաև Բյուրականի արվեստի ակադեմիայում: Հպարտորեն պետք է նշենք, որ աշխարհի մակարդակով Հայաստանը երկրորդ երկիրն է, որտեղ անցկացվում է բացառապես փողային գործիքների միջազգային փառատոն: Այս տարի Հայաստանում հյուրընկալվելու են յոթ երկրներից ավելի քան քսան երաժիշտ կատարողներ: Իրենց մասնակցությամբ փառատոնը պատվելու են այնպիսի երաժիշտներ, ովքեր աշխատում և ստեղծագործում են Վիեննայի ֆիլհարմոնիկ, Սանկտ Պետերբուրգի Մարինյան թատրոնի ինչպես նաև այլ հեղինակավոր նվագախմբերում: Հայաստանի պետական կամերային նվագախումբ. Գեղարվեստական ղեկավար՝ Վահան Մարտիրոսյան, փառատոնի գեղարվեստական ղեկավար՝ Կարեն Դուրգարյան, տնօրեն և պրոդյուսեր՝ Շմավոն Գրիգորյան ![]() ![]() ![]() ![]() ![]() |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36





