Առողջապահության նախարարը գրառում է կատարել
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում. «Վերջին տեղեկություններով առողջապահական օլիգարխիան որոշել է հակահարված տալ մեր հակակոռուպցիոն քայլերին՝ ի դեմս պատվիրված հոդվածների և տարատեսակ ասեկոսների, որոնք պետք է երկրի ղեկավարության մոտ վարկաբեկեն մեզ ու մեզնից ազատվելու առիթ դառնան, որպեսզի նրանք շարունակեն «հանգիստ ապրել»: ՉԻ՛ ՍՏԱՑՎԵԼՈՒ: Մենք ունենալու ենք նորմալ առողջապահություն, որտեղ ոչ մի բուժհիմնարկ, կրկնում եմ ՈՉ ՄԻ, ԱՐՏՈՆՅԱԼ ՉԷ՝ անկախ իր սեփականատիրոջ կամ կառավարչի նախկինում կամ ներկայումս զբաղեցրած պաշտոնից կամ բարեկամական կապից: Հավանաբար կոլեգիալ համեստությունս է թույլ տվել նրանց «թպրտալ»: Երևի սկսեմ արդեն անուններ տալ զանազան ռազմավարական ծրագրեր տապալած և միլիոններ մսխած պաշտոնյաների: Դրա ժամանակն էլ կգա...շուտով...»: Աղբյուրը` Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջ |
«Հայաստանում նկատվում է կարմրուկի դեպքերի աճի միտում»․ Արմեն Մուրադյան
16212:48«Հայաստանում ջրծաղիկը վերջին 3 տարիների ընթացքում աճել է շուրջ 4 անգամ»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
79126.03.2024, 15:24«Վեներական հիվանդություններով վարակվածների թվում բարձր դասարանների տղաներ են»․ Ոսկան Սարգսյան
207122.03.2024, 11:48Առաջին անգամ մարդուն հաջողությամբ փոխպատվաստել են խոզի երիկամ (լուսանկար)
307621.03.2024, 20:48Մահացել է Միքայել Աղաջանովը
234721.03.2024, 09:54«Վեներական հիվանդությունների բռնկում՝ Իջևանում»․ Ոսկան Սարգսյան
251516.03.2024, 13:48