Երևանի մետրոպոլիտենում գործարկվել է նոր ձևավորված շարժակազմ
![]() Երևանի հիմնադրման 2800-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում գործարկվել է հայկական ավանդական զարդանախշերով ձևավորված շարժակազմ. տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը: Տոնական շարժակազմի առաջին երթի մեկնարկը տրվել է մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանից՝ ազգային երգ ու պարի ներքո, «Կարին» համույթի մասնակցությամբ: Շարժակազմի առաջին ուղևորները մեծ ոգևորությամբ են դիմավորել գնացքը՝ խոստովանելով, որ այն իսկապես շատ գեղեցիկ և յուրօրինակ նվեր է բոլոր երևանցիներին մայրաքաղաքի հոբելյանի առթիվ: Երևանի մետրոն սկսել են կառուցել 1972 թվականին, իսկ գործարկվել է այն 1981-ին և ընդլայնվել մինչև 1996-ը։ Ի սկզբանե կառուցման նախագիծը հաստատվել էր որպես ստորգետնյա տրամվայի նախագիծ, բայց հետագայում այն վերափոխվեց մետրոյի։ Բացվելով 1981-ի մարտի 7-ին՝ հետագա տարիներին մետրոյի ցանցն ընդլայնվել է դեպի քաղաքի հարավային մասերը։ Վերջին կայարանը՝ Չարբախը, շահագործման է հանձնվել 1996-ին։ «Երևան 2800» հիմնական տոնական միջոցառումներն այս տարի կանցկացվեն սեպտեմբերի 29-30-ին: |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36
