Հայաստանում առաջին անգամ կցուցադրվի «ՀՈԳԻՍ. երազի՛ր, սիրի՛ր, հավատա՛» պարային երաժշտական ներկայացումը
![]() Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախաձեռնությամբ մայիսի 29-ին, ժամը 19։30-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Նորքի Հայորդյաց տան «ՀՈԳԻՍ. երազի՛ր, սիրի՛ր, հավատա՛» պարային երաժշտական ներկայացումը՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյա հոբելյանին։ Ներկայացումն առաջին անգամ հանդիսատեսի դատին է հանձնվել 2016 թ. Նյու Յորքի Բրոդվեյ Սիթի Սենթր թատրոնում։ Հայաստանյան հանդիսատեսի համար այն ներկայացվում է առաջին անգամ։ Ներկայացման սյուժեն խորհրդանշական կերպով կառուցված է հայ ժողովրդի պատմության շրջափուլերով՝ անդրադառնալով մեր ազգի անցած ուղուն և դժվարության պահին սխրանքի պատրաստ հայ տեսակին՝ մասնավորաբար շեշտելով արդի ժամանակներում Հայաստան-Սփյուռք միասնության և Հայաստանի նորագույն պատմության ընթացքը կերտող հաղթական երիտասարդության հոգևոր ինքնության պահպանման հրամայականը։ Ներկայացմանը ներգրավված են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Նորքի Հայորդյաց տան պարային դպրոցի, կրկեսի, թմբկահարների դասարանների շուրջ 100 սաներ։ Ներկայացումը բեմադրվել է Գրիգոր Խաչատրյանի և Արման Ջուլհակյանի կողմից, պրոդյուսերներն են Անի Սեդրակյանը և Պատրիք Մալաքյանը։ Ներկայացումն իրականացվում է Հայորդյաց տան պարուսույցներ՝ Մելինե Առաքելյանի և Գեորգի Բաբայանի, և հաստատության շրջանավարտ մեներգչուհի Լուիզա Երեմյանի մասնակցությամբ։ |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36
