Կարեն Օհանջանյանի՝ «Անկոտրո՛ւմ պահիր ոգիդ, հա՛յ մարդ…» ժողովածուն կդրվի ընթերցողի սեղանին
![]() Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մի շարք միջազգային գիտությունների ակադեմիաների անդամ, ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Օհանջի (Օհանջանյան)՝ «Անկոտրո՛ւմ պահիր ոգիդ, հա՛յ մարդ…» ժողովածուն կներկայացվի հայ ընթերցողին: Ժողովածուի շնորհանդեսը տեղի կուենա մայիսի 29-ին, ժամը 12:00 ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի շենքում (Արամի 44): Ռուսերեն ժողովածուն ընդգրկում է արցախցի գրողի բանաստեղծություններն ու պատմվածքները՝ ստեղծված իր կյանքի փիլիսոփայական ընկալման տարբեր ժամանակահատվածներում: Ինչպես նշված է «Էդիթ Պրինտ» հրատարակչության լույս ընծայած ժողովածուի նախաբանում՝ Կարեն Օհանջի ստեղծագործությունները մարդու մասին և հանուն մարդու են: Ժողովածուում ընդգրկված են հայրենիքին, սիրոն, ընտանիքին, Արցախի գեղեցիկ բնությանն ու այլ թեմաներին նվիրված գործեր: Նրա պոեզիան ժամանակակից է ու միևնույն ժամանակ՝ ինքնատիպ: Նշենք, որ Կարեն Օհանջանյանն արցախյան շարժման ակտիվ մասնակից է. հենց այդ ժամանակվանից էլ ստեղծագործում է: 2000 թ. դոկտորական թեզ է պաշտպանել քաղաքական գիտությունների և մշակույթի միջազգային ակադեմիայում (Բրյուսել, Բելգիա, փ.գ.դ.): Ավելի քան 100 միջազգային կազմակերպությունների անդամ է, բազմաթիվ հոդվածների և գրքերի հեղինակ է: Ստացել է Խաղաղության միջեկեղեցական խորհրդի միջազգային մրցանակ, Միջազգային հարաբերությունների ինստիտուտի պարգև (Բրյուսել, Բելգիա)՝ մարդկության հանդեպ բացառիկ ձեռքբերումների համար: Ղեկավարել է բազմաթիվ միջազգային նախագծեր՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36
