Նարեկ Հախնազարյանը ելույթ կունենա Խաչատրյանի միջազգային մրցույթի բացման արարողությանը
![]() Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը (որը տեղի կունենա հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, «Արամ Խաչատրյան» համերգասրահում) մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա թավջութակահար Նարեկ Հախնազարյանը։ Համերգը կղեկավարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Նարեկ Հախնազարյանի ելույթը խաչատրյանական մրցույթի բացման համերգին խորհրդանշական է. այսօր արդեն մեծ բեմեր նվաճած երաժիշտը 2006 թվականին՝ 18 տարեկանում, նվաճել է Խաչատրյանի միջազգային մրցույթի առաջին մրցանակը։ Հետագայում Նարեկ Հախնազարյանը դարձել է Չայկովսկու անվան և այլ մրցույթների դափնեկիր։ Խաչատրյանի մրցույթի նպատակն է բացահայտել երաժշտության բնագավառում տաղանդավոր երիտասարդների։ Եվ 2003 թվականից սկսած՝ մրցույթը, հավատարիմ իր սկզբունքներին, երաժշտական աշխարհին է նվիրել այժմ արդեն հայտնի կատարողների՝ Ֆյոդր Ռուդին, Միրա Վոպոտիչ, Անդրեյ Իոնիցա, Յարոսլավ Նադրժիցկի և այլք։ Միաժամանակ մրցույթն աշխարհով մեկ հանրահռչակում է Արամ Խաչատրյանի արվեստը, Հայաստանն ու հայկական մշակույթը։ Աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան եկած մասնակիցները, երաժշտական այս ստուգատեսի շրջանակներում, սովորելով Խաչատրյանի գործերը, հետագայում դրանք ներկայացնում են տարբեր բեմերում, տարբեր նվագախմբերի նվագակցությամբ։ |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36
