«Ազգային երգարան». լույս է տեսել 365 երգ պարունակող նոր ժողովածու
![]() Ժողովրդի կողմից սիրված 365 երգ՝ խոսքերի և մեղեդիների ճշգրիտ շարադրանքով ու դրանք ուղղորդող նվագակցությամբ լույս է տեսել «Ազգային երգարան 365 երգ» ժողովածուն: Երգարանը բծախնդիր ու սիրով կատարված աշխատանքի արդյունք է և ներառում է հայ երգի գրեթե բոլոր ժամանակաշրջաններն ու տարատեսակները՝ խմբված ըստ բնույթի, ժանրի, թեմատիկ նյութի, հեղինակի և այլն: Հեղինակն արդեն 27 երգարանների կազմող, մշակութային գործիչ Սամվել Հարոյանն է, ով վստահ է, որ տունը, ուր երգարաններ չկան, նման է հոգուց զուրկ մարմնի, և հայ մարդու համար երգարաններն առանձնահատուկ նշանակություն ունեն: Երգարանը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը: Նշենք, որ երգարանի հիմնական նպատակն է՝ նոր կյանք հաղորդել ներառված երգերին թե՛ բեմերում և թե՛ երգասերների ամենատարբեր միջավայրերում՝ կենցաղում, այլազան առիթների ժամանակ բավարարելով տարբեր ճաշակի երգասերների պահանջները։ |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36
