Մանսուրյանն ու Կոմանդոսը՝ Գյումրու թատրոնում
![]() Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացած «Հարսանիք թիկունքում» ներկայացման գլխավոր փորձին այսօր ներկա էին գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) և ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։ Մեծանուն հայորդիների ներկայությամբ տեղի ունեցող փորձը առանձնահատուկ էր ու ոգեշնչող։ Փորձի ավարտից հետո լեգենդար Կոմանդոսն ու կոմպոզիտոր Մանսուրյանը հանդիպեցին ստեղծագործական խմբի հետ, փոխանակեցին մտքեր, արվեցին դիտողություններ, ճշգրտվեցին պատերազմական իրավիճակում հայ զինվորի հոգեբանության և թիկունքում գտնվող մարդկանց հոգեվիճակների առանձնահատկությունները, ինչպես նաև՝ իրականությունը գեղարվեստական ձևի մեջ ներկայացնելու նրբությունները։ Այսօրվա փորձը դարձավ «Հարսանիք Թիկունքում» ներկայացման ստեղծագործական ընթացքի կիզակետը, որտեղ միաձուլվեցին իրականությունն ու գեղարվեստականությունը։ Նրանց ներկայությունն ու ոգևորիչ խոսքերը հաստատեցին, որ Գյումրու դրամատիկականի առաջիկա ներկայացումը դառնալու է լավագույններից մեկը՝ Արցախյան ազատամարտի և Քառօրյա պատերազմի մասին պատմող ստեղծագործությունների շարքում։ ![]() |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36

