«Ես առանձնապես ոչինչ չեմ արել». այսօր Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան օրն է
![]() «Ես առանձնապես ոչինչ չեմ արել: Պարզապես խորհրդային իշխանությունն ինձ սովորեցրել էր ռազմարվեստ՝ մարտական ու տեխնիկական բաղադրիչներով, իսկ ես այն 1991-1992 թթ. փոխանցել եմ գործընկերներիս»,- հարցազրույցներից մեկում գնահատելով հայրենիքի նկատմամբ իր գործերը, ասել է Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս): Այսօր հայ ազգի մեծ հրամանատարը նշում է ծննդյան օրը: Արկադի Տեր-Թադևոսյանը ծնվել է 1939 թ. մայիսի 22-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: 1988-ից նա միացել է Ղարաբաղի ազատագրման պայքարին և ակտիվ մասնակցություն ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։ Նրա ռազմավարությամբ ու հրամանատարությամբ է ազատագրվել Շուշին: Նրան Կոմանդոս են անվանել պատերազմի ժամանակ, երբ սակավաթիվ զորքով թշնամու մեջ տպավորություն է ստեղծել, թե լայնամասշտաբ հարձակում են սկսում, և կարողացել է զինվորների կյանքը խնայելով դիրքեր գրավել: «Մեկ ցանկություն կարող է ունենալ զինվորը. ուզում եմ, որ խաղաղություն լինի, որ պատերազմ չլինի, որ զինվորները միշտ հպարտ լինեն»,- ասում է Կոմանդոսը: Նրա խոսքով՝ ներկա սերնդի մեջ չկա պարտվելու վախը, նրանք հաղթանակած ազգի զավակներ են: «Մեր ու ձեր սերունդը խիստ տարբեր է: Բայց հասարակության զարգացումն ամեն դեպքում ապացուցում է, որ ամեն հաջորդ սերունդ գերազանցում է նախորդին: Հավատում եմ, որ ձեր մեջ հաստատ կգտնվեն մարդիկ, որ վաղը, եթե պետք լինի, կգնան պաշտպանելու երկիրը: Այդպիսի մարդիկ չեն խոսում, գործում են»,-ասել է հրամանատարը: Արկադի Տեր-Թադևոսյանը պարգևատրվել է առաջին աստիճանի ՀՀ Մարտական խաչ շքանշանով։ Տեր-Թադևոսյանն իր ռազմական, ինչպես նաև մարդկային բարձր որակների շնորհիվ համարվում է Հայաստանի հետխորհրդային իրականության ամենաարժանավոր ռազմական գործիչներից մեկը։ |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36



