Հաստատվել է Խաչատրյանի միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
![]() Հաստատվել է Խաչատրյանի միջազգային մրցույթի ժյուրիի կազմը։ Հիշեցնենք, որ այս տարի մրցույթը կայանալու է թավջութակ մասնագիտությամբ։ Ժյուրին կազմված է 7 անդամից՝ երաժշտական աշխարհում հեղինակություն վայելող անուններ, որոնք հունիսի 6-14-ը մրցութային փուլերի ընթացքում ունկնդրելու են երիտասարդ թավջութակահարներին և որոշելու հաղթողներին։ Եվ այսպես՝ խաչատրյանական ժյուրին նախագահելու է մեծանուն թավջութակահար, Միչիգանի պետական համալսարանի պրոֆեսոր, լարային գործիքների ամբիոնի ղեկավար Սուրեն Բագրատունին։ Boston Globe-ը Սուրեն Բագրատունուն անվանում է «հազվադեպ ձեռքբերումների հասած թավջութակահար»: Ժյուրիի կազմում է լինելու Deutsche Gramophone-ի արտիստ Մեհաե Ռյոն, ում վիրտուոզ կատարումները նրան դասում են Կորեայի Հանրապետության ամենաճանաչված թավջութակահարների շարքին: Ժյուրիին անդամակցում է հայտնի թավջութակահար, պրոֆեսոր Լին-Յի Ու Յանը, ով թավջութակ է դասավանդում Թայվանի պետական մանկավարժական համալսարանում: Լին-Յի Ու Յանը պահանջված ուսուցիչ է, միաժամանակ համերգներով հանդես է գալիս տարբեր երկրներում: Ժյուրիի կազմում են նաև միջազգային մրցույթների դափնեկիր, մենակատար, կամերային երաժիշտ Վիկտոր Ուզուրը, ՌԴ ժողովրդական արտիստ, թավջութակահար, մանկավարժ, Մարիինյան թատրոնի մենակատար և դիրիժոր Սերգեյ Ռոլդուգինը, հայտնի Jess-Trio-Wien տրիոյի թավջութակահար Շտեֆան Կրոպֆիտշը, ինչպես նաև՝ հանրահայտ թավջութակահար Վեն-Սին Յանը։ Խաչատրյանի միջազգային մրցույթը տարածաշրջանի ամենահեղինակավոր երաժշտական ստուգատեսն է։ Այն Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է։ Նշենք, որ մրցույթի 1-ին մրցանակակիրը կստանա դրամական պարգև՝ 15000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 2-րդ տեղը զբաղեցրած երաժիշտը կարժանանա 10000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ մրցանակի, իսկ երրորդ մրցանակակիրը՝ 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ պարգևավճարի։ Կշնորհվեն են նաև մի շարք հատուկ մրցանակներ: |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36
