Սերգեյ Սմբատյանն ու Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ կունենան Եվրոպայի լավագույն բեմերում
Մայիսի 19-31-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթներ կունենա Մալթայում, Ավստրիայում և Գերմանիայում։ Համերգները կայանալու են եվրոպական լավագույն դահլիճներում՝ Բեռլինի ֆիլհարմոնիայում, Վիեննայի Musikverein-ում, որի Մեծ դահլիճը Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգասրահն է և իր ժամանակակից լուծումներով ու ակուստիկայով աշխարհի լավագույն համերգասրահներից մեկն է, Մյունխենի մշակութային կենտրոնում՝ Philharmonie Gasteig, որտեղ իր ելույթներն է ունենում Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախումբը,Գերմանիայի Շտուտգարդ, Վիսբադեն քաղաքների հեղինակավոր դահլիճներում, որտեղ բեմ են բարձրանում աշխարհի անվանի նվագախմբերն ու արտիստները։ Եվրոպական շրջագայությունները կմեկնարկեն մայիսի 19-ին Մալթայի մայրաքաղաք Վալետայից։ Վեց համերգների ընթացքում Եվրոպայի երաժշտասերներին կներկայացվեն մալթացի ժամանակակից հեղինակներ Ալեքսեյ Շորի, Ալբերտ Գարզիայի և ռուս մեծ կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու ստեղծագործություններից։ Նվագախմբի հետ որպես մենակատար հանդես կգան մեծանուն երաժիշտներ՝ դաշնակահարներ Նարե Արղամանյանը, Ինգոլֆ Վանդերը, ալտահար Դավիթ Աարոն Քարփենթերը։ Նշենք, որ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը հիմնադրվել է 1968 թվականին, և այս տարի նշվում է կոլեկտիվի 50-ամյա հոբելյանը։ Նվագախումբը բազմիցս հանդես է եկել մաեստրո Սմբատյանի ղեկավարությամբ՝ գեղեցիկ զգացումներ պարգևելով ունկնդիրներին։ Մալթայի ֆիլհարմոնիկն այս երկրի առաջատար երաժշտական կոլեկտիվն է՝ մալթական կատարողական արվեստի ավանդույթների կրողն ու զարգացնողը։ Այն տարեկան շուրջ 70 համերգ է ունենում Մալթայում և այլ երկրներում։ |
«Բանվորի արձան»-ի տապալումից և անհետացումից 7 տարի անց է մասնատված արձանը գտնվել
114Երեկ, 20:36Գանձագողերը քանդում են Կապադովկիայում (Գամիրք) պահպանված միակ հայկական եկեղեցին
104Երեկ, 17:18«Հայաստանը պատրաստ է ժամանակավոր հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը»․ Միրզոյան
13430.04.2024, 19:48Երվանդ Քոչարի մեծածավալ «Ընդվզումը»՝ Պուշկինի փողոցի շենքերից մեկի ճակատին (լուսանկար)
16229.04.2024, 00:06Պեղվում է Չեսար Օրբելյանի ապարանքը Հորսում (լուսանկար)
16528.04.2024, 23:48Մահացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը (տեսանյութ)
18927.04.2024, 23:18