Պուտինը «Կալիբր» թևավոր հրթիռներ է ուղարկել Միջերկրական ծով (տեսանյութ)
1492
Չորեքշաբթի, 16 մայիսի, 2018 թ., 17:00
«Կալիբր» թևավոր հրթիռներով հագեցած նավերը մշտական ռազմական հերթափոխի են անցել Միջերկրական ծովում՝ Սիրիայում ահաբեկչական գործողությունների պատճառով: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմական խորհրդակցության ժամանակ, փոխանցում է RT-ն: «Սիրիայում միջազգային ահաբեկչական խմբավորումների գործողությունների սպառնալիքի պատճառով մշտական ռազմական հերթափոխի են անցել «Կալիբր» թևավոր հրթիռները»,- ասել է Պուտինը: Նա նշել է, որ ծովային արշավների, զորավարժությունների և վերապատրաստման աշխատանքները պետք է շարունակվեն: «Ընթացիկ տարում նախատեսված է նավերի և սուզանավերի 102 արշավ»,- հավելել է ՌԴ նախագահը: |
«Ցանկացած երկիր, որը ցանկանում է ինքնիշխան դառնալ, պարտավոր է ընդունել այդ օրենքը»․ Վոլոդին
5019:00ԵԽԽՎ-ն ոչ լեգիտիմ է ճանաչել Պուտինի իշխանությունը
16018:00«Փաշինյանը Տավուշում մոտավորապես էս պատկերն է ներկայացրել»․ Դավիթ Գալստյան
8117:00«Հիմա ո՞ւր է տարածքներ տալը բացառած Հայկ Չոբանյանը»․ Ոսկան Սարգսյան
6916:48Վազգեն Մանուկյանը բաց նամակ է հղել Կոնստանտին Զատուլինին
8516:18Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
8116:00