«Հայաստանի իրադարձությունները Վրաստանում բողոքի տրամադրություններ ստեղծեցին». Սաակաշվիլի
Թբիլիսիում երիտասարդության երկօրյա բողոքի ակցիաներն սկսվեցին շնորհիվ կործանարար գործընթացների, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ձևական կառավարման: Այս մասին վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հետ զրույցում ասել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին: Ավելի վաղ ցուցարարները մեկ շաբաթ դադար էին վերցրել: «Այսօր Վրաստանում աղետալի գործազրկություն է, հատկապես երիտասարդության շրջանում, սոցիալական մի շարք խնդիրներ, որոնք չեն լուծվի օլիգարխ Իվանիշվիլիի ձևական կառավարման պայմաններում»,- ասել է Սաակաշվիլին: Նա նաև խոստովանել է, որ իշխանափոխություն տեղի ունեցավ իր անձնական սխալների պատճառով: Սաակաշվիլին նաև նշել է, որ Հայաստանի իրադարձությունները, որտեղ հենց երիտասարդությունն առաջին դիրքերում պայքարեց օլիգարխների դեմ, Վրաստանում բողոքի տրամադրություններ ստեղծեցին, որոնք պարտադիր պետք է շարունակվեն: |
«Ցանկացած երկիր, որը ցանկանում է ինքնիշխան դառնալ, պարտավոր է ընդունել այդ օրենքը»․ Վոլոդին
5019:00ԵԽԽՎ-ն ոչ լեգիտիմ է ճանաչել Պուտինի իշխանությունը
16018:00«Փաշինյանը Տավուշում մոտավորապես էս պատկերն է ներկայացրել»․ Դավիթ Գալստյան
8117:00«Հիմա ո՞ւր է տարածքներ տալը բացառած Հայկ Չոբանյանը»․ Ոսկան Սարգսյան
6916:48Վազգեն Մանուկյանը բաց նամակ է հղել Կոնստանտին Զատուլինին
8516:18Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
8116:00