Հայաստանի ու Արցախի թանգարանները կմիանան Թանգարանների միջազգային օրվա միջոցառումներին
![]() Արցախի և Հայաստանի թանգարաններն այս տարի ևս կմիանան Թանգարանների միջազգային օրվա միջոցառումներին, որը կրելու է «Գերհաղորդակցվող թանգարաններ․ նոր մոտեցումներ, նոր հասարակություն» խորագիրը: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի պետական-պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն Մելանյա Բալայանը: Նա նշել է, որ մայիսի 18-ին Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում տեղի է ունենալու նոր ձեռք բերված արցախյան ձեռագործ գորգերի ցուցահանդես, իսկ մայիսի 19-ին Արցախի պետական համալսարանում «Հայաստանի Հանրապետությունը և Արցախը 1918-1920 թթ.» թեմայով դասախոսություն՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին: Նշենք, որ Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից ՅՈւՆԵՍԿՕ-ի (ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն) և ԻԿՕՄ-ի (Թանգարանների միջազգային խորհրդի) նախաձեռնությամբ: |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36
