Արծվաբերդում ամուսինը կտրել է կնոջ կոկորդը
Այսօր՝ մայիսի 11-ին, առանձնակի դաժանության սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Արծվաբերդ գյուղի ամբուլատորիայի բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Բերդի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել են Արծվաբերդ գյուղ, որտեղ տան նկուղային հարկի լոգարանում հայտնաբերել են կնոջ դի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ, 49-ամյա Մարինե Բեկյանն է, ով դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացել է դանակի մի քանի հարվածներից, մասնավորապես, առանձնակի դաժանությամբ կտրվել է պարանոցը: Փաստի առթիվ Հ. Գարանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր, օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկաններն ու քննիչները որոնում են սպանվածի ամուսնուն՝ 53-ամյա Մանվել Ասրյանին և, ըստ տեղեկությունների՝ դրդապատճառը եղել է այն, որ մի քանի օր առաջ տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել և մի քանի անձանց ներկայությամբ ամուսինը հայտարարել է, որ միևնույն է՝ կնոջը մորթելու է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք ունեն 4 երեխա՝ 2 աղջիկ, 2 տղա: Աղջիկները ամուսնացած են, տղաներից մեկն էլ ծառայում է բանակում, իսկ կասկածյալ Մ. Ասրյանը նախկին պայմանագրային զինծառայող է եղել: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժշետ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Մ. Ասրյանին և հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու ուղղությամբ: Աղբյուրը` shamshyan.com |
Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ուղևոր է մահացել
127Երեկ, 22:18Դպրոցից 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է
128Երեկ, 21:54Լոնդոնում տղամարդը սամուրայական թրով հարձակվել է անցորդների վրա․ երեխա է զոհվել (տեսանյութ)
327Երեկ, 20:3016 տարեկան տղան նետվել է Կիևյան կամրջից. նրան ողջ են հայտնաբերել
108Երեկ, 13:18Կոլումբիայում ուղղաթիռ է կործանվել․ կան զոհեր
355Երեկ, 09:48Օդեսայի ուղղությամբ ռուսական հրթիռային հարվածի հետևանքով 5 մարդ է զոհվել
199Երեկ, 09:30