Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Համբարձման տոնը
![]() Մայիսի 10-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը, որը, տնօրինությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, հռչակվել է որպես Սուրբ Էջմիածնի ուխտի օր: Տերունի տոնին, երբ հիշատակվում է նաև 1441 թվականին Ամենայն Հայոց Հայրապետական Աթոռի՝ Սսից Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական իրադարձությունը, Հայոց Հովվապետի շուրջն էին համախմբվել հայաստանյան թեմերի առաջնորդները, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ, թեմերում սպասավորող քահանաներ և բազմաթիվ ուխտավորներ: Իր քարոզում Հայր Գարեգինն անդրադարձավ Համբարձման տոնի խորհրդին. «…Համբարձման խորհուրդն այսօր առաքելագործության պատգամ է, որ ամենքիս ուղղում է Քրիստոս: Քրիստոսի համբարձումը նաև Իր երկրավոր առաքելության ամբողջացումն ու կատարելությունն է: Քրիստոս երկինք մտնելով ամենքիս ցույց տվեց, որ մենք ևս այնտեղ պետք է գնանք: Եթե համբարձման պատմությունը չլիներ, մենք երբեք չէինք իմանա, թե Ս. Հարությունից հետո Քրիստոսի հետ ի՛նչ տեղի ունեցավ, ինչպե՛ս վերամիավորվեց Հայր Աստծո հետ և այդ կատարյալ վերամիավորության պատկերը մեզ համար ի՛նչ է, եթե ոչ կատարյալ հույս մեր իսկ՝ Աստծո հետ միավորության»: Սուրբ Պատարագի ավարտին, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հայրապետական մաղթանք: ![]() ![]() ![]() |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36



