Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Իմ տեսակետի հետ կապված ողջ պատմությունը խոսում է շատերի ոչ ադեկվատ հոգեկան վիճակի մասին». Լեոնտև

1357
Չորեքշաբթի, 09 մայիսի, 2018 թ., 11:45
«Իմ տեսակետի հետ կապված ողջ պատմությունը խոսում է շատերի ոչ ադեկվատ հոգեկան վիճակի մասին». Լեոնտև

Ռուս լրագրող, հաղորդավար, «Ռոսնեֆտ» ռուսական նավթային ընկերության փոխնախագահ Միխայիլ Լեոնտևը մեկնաբանել է հայկական կողմի արձագանքն իր սկանդալային եթերին:

«Ես իմ տեսակետն եմ հայտնել: Եթե ինչ-որ մեկը նեղանում է ճշմարտությունից, ես դիվանագետ չեմ և ոչ էլ պաշտոնական անձ: Ամեն դեպքում այդ ռադիոկայանի շրջանականերում ես ելույթ եմ ունենում որպես դիսքլեյմեր (հեղինակ, ով պատասխանատվություն չի կրում իր խոսքերի հետևանքների համար): Դա իմ տեսակետն է: Եթե այն քաղաքականապես ոչ կոռեկտ է համարվում, ապա ես չեմ էլ հավակնում քաղաքական կոռեկտությանը»,- ասել է Լեոնտևը Նորությունների ռուսական ազգային ծառայության հետ զրույցում:

Լեոնտևը չի մեկնաբանել է ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրվելը, սակայն, միևնույն ժամանակ, նշել է, որ շարունակում է Հայաստանում ապակառուցողական գործընթացներ տեսնել, որոնք գտնվում են իրենց սկզբնական փուլում:

«Հայկական հանրության զգալի մասը գտնվում են ոչ ադեկվատ վիճակում, և իմ տեսակետի հետ կապված ողջ պատմությունը խոսում է շատերի ոչ ադեկվատ հոգեկան վիճակի մասին: Ես խոսել եմ այդ մասին, քանի որ համակրում են հայ ժողովրդին և Հայաստանին՝ որպես Ռուսաստանի դաշնակից»,- հավելել է նա: