Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Պուտինն այլևս աշխարհի ամենաազդեցիկ մարդը չէ. Forbes

1348
Երեքշաբթի, 08 մայիսի, 2018 թ., 22:30
Պուտինն այլևս աշխարհի ամենաազդեցիկ մարդը չէ. Forbes

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին 5 տարվա մեջ առաջին անգամ զիջել է իր դիրքերը Forbes-ի՝ աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում: Նա այլևս աշխարհի ամենաազդեցիկ մարդը չէ և իր տեղն է զիջել Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինին:

Ցուցակը կազմողները սա բացատրել են նրանով, Սի Ցզինպենը մյուսներից առավել շատ է կարողացել ամրապնդել իր իշխանությունը: «Այս երկրում Սի Ցզինպինի անձի պաշտամունք է, ինչը չի եղել Մաոյի նախագահության տարիներից ի վեր»,- գրում է պարբերականը՝ տեղեկացնելով, որ մարտին Համաչինական ժողովը ոչ միայն նրան վերընտրել է երկրի ղեկավարի պաշտոնին, այլև Սահամանադրությունից հանել է նրա պաշտոնավարման ժամկետները սահմանափակող օրենքը:

Աշխարհի ամենաազդեցիկների ցուցակում Պուտինը երկրորդ հորիզոնականում է, իսկ ԱՄՆ նախագահ Դոնադ Թրամփը՝ երրորդը:

Նշենք, որ ապրիլին Time ամսագիրը Պուտինին հանել էր աշխարհի 100 ամենաազդեցիկների ցուցակից: